)
Carrera
Porsche ապրանքանիշի սիրտը և սպորտային ավտոմեքենայի գլոբալ մարմնավորումը եզակի ընդհանուր կոնցեպտ է, որը կուլտային դիզայնը համատեղում է սպորտային բարձր մակարդակի հետ. Carrera-ն ունի լայն, ինքնավստահ և մկանուտ կեցվածք: Բեռնախցիկի երկար տանիքը դիմապակու դիմաց աչքի ընկնող արտահայտիչ խորշով ասես ձգում է առաջնամասը և դինամիկ տեսք հաղորդում 911-ին: Նկատելի խորշերով և ցածր նստեցվածքով հետնամասը նույնպես 911 Carrera-ի նախատիպային գծերից է: Նստեցման 2+2 կոնցեպտը և առջևի բեռնախցիկը առաջարկում են առավելագույն կիրառելիություն ամենօրյա օգտագործման համար: Անվանումը ծագում է Carrera Panamericana-ից՝ մեքսիկական դիմացկունության մրցավազքից, որտեղ Porsche-ն մեծ հաջողության է հասել 550 Spyder մոդելով:
)
Carrera Cabriolet
911-ի բաց տանիքով տարբերակն ընդունել է կուպեի դիզայնի ժամանակակից լեզուն, բայց նույնիսկ կաբրիոլետի թափքով մնում է անսխալ կերպով ճանաչելի՝ որպես Porsche: Լիովին ավտոմատ, գործվածքից պատրաստված փափուկ վերնամասը՝ հետևի պատուհանի ֆիքսված ապակիով, նրբաոճ աղեղով ձգվում է դիմապակու շրջանակից մինչև փափուկ ծածկի տուփի կափարիչը: Այսպիսով, 911-ին բնորոշ տանիքի ուրվագիծն ամբողջությամբ պահպանվում է: Փակ վիճակում ևս Cabriolet-ը շքեղ տեսք ունի:
)
Targa
911 Targa-ն ո՛չ կաբրիոլետ է և ո՛չ կուպե, ո՛չ կոշտ ծածկով է և ո՛չ էլ սեդան․ այն միանգամայն եզակի մի բան է՝ 911-ի բաց տարբերակը, որը տարբերվում է իրեն բնորոշ անվտանգության աղեղով , տանիքի շարժական հատվածով և շրջահոսելի հետևի ապակիով՝ առանց Գ կանգնակի։ Տանիքի հատվածը բացվում և փակվում է կոճակի սեղմումով: 911 Targa մոդելում Porsche-ը միավորում է երկու աշխարհ. «բաց վերևով» կաբրիոլետի վարման առավելությունները զուգակցված են կուպեի ամենօրյա հարմարավետության և անվտանգության հետ: Անվանումը ծագել է լեգենդար սիցիլիական ճանապարհային Targa Florio մրցարշավից և նշանակում է «վահան»:
)
GT
911 GT մոդելներում համատեղվում են վարման ակնառու դինամիկան և անկրկնելի դիզայնը: Դրանք հնարավորինս մոտեցված են ավտոսպորտին և միևնույն ժամանակ հարմար են ամենօրյա օգտագործման համար: Ինչպես Porsche-ի մյուս GT մեքենաներում՝ 911-ում նույնպես կիրառվում է կառուցվածքի խելամիտ թեթևացման սկզբունքը: Դա պայմանավորված է նրանով, որ մեքենայի քաշը զգալի ազդեցություն է գործում վարումից ստացած զգացողության վրա. յուրաքանչյուր խնայված գրամն արագացում, արգելակում կամ շրջադարձ չի պահանջում: Օրինակ, մեկուսացումը համամասնորեն նվազեցված է՝ քաշը պակասեցնելու և ճանապարհի հետ կապը ուժեղացնելու համար: 911 GT մոդելները մարմնավորում են բուռն կիրք ավտոսպորտի և ոգևորություն կատարողականության հանդեպ:
)
911 GT3 S/C
911 GT Cabriolet մոդելները համատեղում են ակնառու վարման դինամիկան անսխալ դիզայնի հետ։ Դրանք առաջարկում են մոտոսպորտին հնարավորինս մոտ լինելը՝ միևնույն ժամանակ հարմար լինելով ամենօրյա օգտագործման համար։
Ինչպես Porsche-ի մյուս բոլոր GT մեքենաների դեպքում, ինտելեկտուալ թեթև կառուցվածքի սկզբունքը վերաբերում է նաև 911-ին։ Դա պայմանավորված է նրանով, որ մեքենայի քաշը զգալի ազդեցություն ունի վարորդական փորձի վրա. խնայված յուրաքանչյուր գրամը կարիք չունի արագացնելու, արգելակելու կամ կորերով անցնելու։ Սա վերացնում է հետևի նստատեղերի անհրաժեշտությունը, և ջերմամեկուսացումը համաչափորեն կրճատվում է՝ քաշը նվազեցնելու և ճանապարհի հետ կապը ուժեղացնելու համար։ 6-աստիճան GT սպորտային փոխանցման տուփը մեծացնում է վարորդական հաճույքը։ 911 GT Cabriolet մոդելները մարմնավորում են մոտոսպորտում կատարողականի նկատմամբ մաքուր ոգևորությունը, բաց տանիքով վարելու կիրքը և շարժիչի ավելի անդիմադրելի ձայնը։ Զգայարանների հանդիպումը։
)
Turbo
911 Turbo-ն իր մեջ համատեղում է սպորտայինությունը և ամենօրյա գործնական օգտագործումը, հուզականությունը և հուսալիությունը, դինամիզմն ու արդյունավետությունը: Սկսած առաջին մոդելից՝ 911 Turbo-ն բնութագրող բնորոշ հատկանիշը հետևի թևերն են՝ իրենց առանձնահատուկ հզոր դիզայնով: Խիստ արտահայտված առջևի թափարգելի փեշն իր սև շեղբերով ետ է մղում ցանկացած հանդիպակաց քամի: Հարմարվողական աերոդինամիկա է ապահովում նաև կարգավորվող առջևի սփոյլերը՝ ցածր դիրքի իջնելու հնարավորության շնորհիվ: Օդը ներթափանցվում է 911 Turbo-ի համար բնորոշ՝ հետևի կողային վահանակների օդառիչների միջոցով: Հետևի թևի համար օգտագործված է հաստատուն թեթև կոնստրուկցիա. Turbo-ի տպավորիչ առանձնահատկությունը մեծ, արդյունավետ մակերևույթն է՝ անկախ փոքր քաշից: Ընդհանուր առմամբ, 911 Turbo-ի հետևի մասը հզոր է և ճշգրիտ նախագծված: Ուղիղ է, հստակ հորիզոնական դասավորվածությամբ:
)
Turbo Cabriolet
Ինքնին հասկանալի է, որ օդի մատակարարումը կարևոր դեր է կատարում 911 Turbo-ում: Բայց ինչո՞ւ պետք է այն սահմանափակվի միայն շարժիչով: 911 Turbo Cabriolet մոդելները զուգակցում են 911 Turbo-ի դասական ուրվագիծը և տուրբո շարժիչի անկրկնելի ձայնն ավելի շատ վայելելու հնարավորությունը՝ բաց տանիքի պարագայում: 911 Turbo Cabriolet-ն ունի կտորե տանիք, որն աշխատում է էլեկտրական շարժաբերով: Կոճակի սեղմումով այն կարող է փակվել և բացվել ընդամենը երկու վայրկյանում, դրա շնորհիվ գործնականում բացառելով միջանցիկ քամիները և ապահովելով քամու նվազագույն աղմուկ՝ իջեցված տանիքով վարելու դեպքում: