Իրավական ծանուցում

Հեղինակային իրավունք

Սույն ինտերնետային կայքում տեղակայված տեքստերի, պատկերների, ձայների ու ցանկացած այլ տեղեկատվության բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են «Դր.Ինժ.հ.ս. Պորշե ԱԳ»-ին, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղղակիորեն նշված է այլ բան: Դրանց լրիվ կամ մասնակի վերարտադրությունը, առանց «Դր.Ինժ.հ.ս. Պորշե ԱԳ»-ի հետ նախապես գրավոր համաձայնեցման, չի΄ թույլատրվում:

Իրավական ծանուցում

PorscheCarreraCayenneBoxsterTargaCaymanPanamera, Tiptronic, Tequipment, 911, Spyder գրառումները պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ որպես «Դր.Ինժ.հ.ս. Պորշե ԱԳ» կազմակերպության կողմից գրանցված ապրանքանիշեր։

Նշված ապրանքանիշերի, առանց «Դր.Ինժ.հ.ս. Պորշե ԱԳ»-ի համաձայնության, ցանկացած կիրառում ավտոմեքենաների և այլ ապրանքների վրա, որոնք ներկրվում, վաճառվում կամ պատրաստվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (այդ թվում նաև Ինտերնետում), ինչպես նաև աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ընթացքում, հանդիսանում է քաղաքացիական, վարչական կամ քրեական իրավախախտում՝ կախված կատարվածի որակավորումից։

«Դր.Ինժ.հ.ս. Պորշե ԱԳ»-ի իրավաբանական ծառայությունը ուշադրությամբ հետևում է նշված ապրանքանիշերի չարտոնված գործածման փաստերին, ներառյալ ավտոմեքենաների և այլ ապրանքների չարտոնված ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Կարգազանց իրավաբանական և ֆիզիկական անձինք կենթարկվեն պատասխանատվության՝ համաձայն գործող օրենսդրության (ՀՀ քրեական օրենսգրքի 158-րդ և 197-րդ հոդվածներ, ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 158-րդ հոդված)։

«Դր.Ինժ.հ.ս. Պորշե ԱԳ»-ն իրեն իրավունք է վերապահում փոխել դիզայնը, սարքավորումները և մատակարարման պայմանները, ինչպես նաև փոխել գույները։ Հետաքրքրող մոդելների մասին առավել մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Պորշեի (Porsche) պաշտոնական դիլերին։

Խնդրում ենք օգտագործել Պորշեի (Porsche) միայն օրիգինալ պահեստամասեր, որոնք կարելի է ձեռք բերել Պորշեի (Porsche) պաշտոնական դիլերից։ Պորշեի (Porsche) պաշտոնական դիլերները ունեն բոլոր օրիգինալ պահեստամասերի մասին ողջ ինֆորմացիան և ուրախ կլինեն օգնել Ձեզ:

«Դր.Ինժ.հ.ս. Պորշե ԱԳ»-ն պատասխանատվություն է կրում միայն Պորշեի (Porsche) օրիգինալ պահեստամասերի համար, և չի΄ կրում ոչ մի պատասխանատվություն որևէ այլ պահեստամասերի և/կամ աքսեսուարների կողմից պատճառված վնասի և/կամ կորուստների համար։

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև այն հանգամանքին, որ «Դր.Ինժ.հ.ս. Պորշե ԱԳ»-ի կողմից չարտոնված ոչ օրիգինալ պահեստամասերի և/կամ աքսեսուարների օգտագործումը կարող է հանգեցնել ավտոմեքենայի երաշխիքային սպասարկման մերժման։

Այս ինտերնետային կայքում բերված ողջ տեղեկատվությունը, ներառյալ գների մասին տեղեկատվությունը, կրում է բացառապես գովազդային-տեղեկատվական բնույթ և չի΄ հանդիսանում օֆերտաներ կատարելու հրավեր կամ հանրային օֆերտա։ Հայկական դրամով արտահայտված ավտոմեքենաների, պահեստամասերի, աքսեսուարների և այլ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների վերջնական գները, ինչպես նաև դրանք ստանալու/ձեռք բերելու պայմանները և մնացյալ այլ տեղեկատվությունը կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետությունում Պորշեի (Porsche) պաշտոնական դիլերից։

Տվյալների պաշտպանություն

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում անձնական տվյալների պաշտպանությանը։

Երբ այցելում եք մեր Ինտերնետ-կայքեր, մեր Վեբ-սերվերը պահպանում է Ձեր Ինտերնետային ծառայությունների պրովայդերի անունը, Ինտերետային կայքի անվանումը, որից Դուք այցելել եք մեզ, Ինտերետային կայքի անվանումը, որից Դուք անցում եք արել մեր Ինտերնետային կայքին, ինչպես նաև Ձեր այցելության ամսաթիվն ու տևողությունը։ Նշված տվյալները մենք գնահատում ենք միայն վիճակագրական նպատակներով և միայն անանուն ձևով:

Եթե մեր որևէ Ինտերնետային կայքում Ձեզ կխնդրեն տրամադրել անձնական տվյալներ, ապա նման դեպքերում Դուք ծանուցված կլինեք դրանց տրամադրման նպատակների և, անհրաժեշտության դեպքում, դրանց մշակման համար հարցում կարվի՝ Ձեր համաձայնությունը ստանալու համար։

Հարգանքով՝

Dr. Ing. h.c. F. Porsche AG
Porscheplatz 1
D-70435 Stuttgart Germany
Tel: (+49) 0711 911-0
E-Mail: info@porsche.de
USt.-Ident.-Nr.DE 147 799 625

«Ավտոհաուս» ՍՊԸ
0004 Երևան, Հայաստանի Հանրապետություն
Ծով․ Իսակովի պողոտա 32/1
Հեռ․՝ (+374) 10 739 403
Էլ-հասցե՝ info@porsche.am