Porsche

Տեղեկություններ Հայաստանում ներկայացուցչի մասին

§Ավտոհաուս¦ ՍՊԸ հանդիսանում է Porsche AG միակ պաշտոնական ներկրողը Հայաստանում: Այն, լինելով առաջինը ողջ Անդրկովկասում, երկար տարիներ հաջողությամբ իր առաքելությունն է կատարում ոչ միայն Հայաստանի, այլ նաև հարևան հանրապետությունների սպորտային գերմեքենաներ սիրողների համար:

Սկզբում 2004թ-ին մայրաքաղաք Երևանի կենտրոնում, իսկ 2008թ.-ից դեպի Երևան բերող ամենաբանուկ մայրուղու վրա հիմնելով Porsche-ի միջազգային չափանիշներին համապատասխան ավտոսրահ և տեխսպասարկման կենտրոն` ավելի քան 5 տարի պատիվ ունենք ներկայացնելու Porsche-ի ավանդույթները:

Հանդիսանալով Porsche-ի ներկայացուցիչ` մեր հաճախորդներին առաջարկում ենք այնպիսի բարձրակարգ ծառայություններ և տեխսպասարկում, որպիսիք կարելի է ակնկալել միմիայն Porsche-ից:

Մեզ մոտ նոր Porsche-ն պատվիրվում է անհատապես` ելնելով բացարձակապես հաճախորդի պահանջմունքներից և նախասիրություններից: Այստեղ միակ սահմանափակումը պատվիրատուի անսահմանափակ երևակայությունն է: Առաջարկում ենք լայն ընտրություն Porsche մակնիշի ավտոմեքենաների ողջ մոդելային շարքից, օրիգինալ պահեստամասեր, աքսեսուարների մեծ ընտրանի, ինչպես նաև իրականացնում երաշխիքային և հետվաճառքային սպասարկում:

Ուրախ կլինենք ողջունել Ձեզ մեր ցուցասրահում, որտեղ մասնագիտացված անձնակազմը կպատասխանի Porsche ընկերության պատմությանը և Porsche մակնիշի ավտոմեքենաներին  վերաբերող ցանկացած հարցի:

Բարի գալուստ Porsche-ի աշխարհ …

Հարգանքներով,

§Ավտոհաուս¦ ՍՊԸ 


Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել.

ԱՎՏՈՀԱՈՒՍ ՍՊԸ
Ծով. Իսակովի  22/2
0004 Երևան
Հեռ.` +374-10-739403
Էլ. Փոստ` info@porsche.am