Основная страница

Основная навигация
Модели
911
Panamera
Porsche - Տեղեկություններ ներմուծողի մասին, Հայաստան

Տեղեկություններ ներմուծողի մասին, Հայաստան

Porsche Հայաստան

Հարգելի հաճախորդ,
Բարի գալուստ Porsche կենտրոն Հայաստան:

Հպարտ ենք տեղեկացնել, որ 2003թ.-ից ի վեր ԱՎՏՈՀԱՈՒՍ ՍՊԸ-ն հանդիսանում է Porsche AG միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Porsche ավտոսրահը և տեխսպասարկման կենտրոնը տեղակայված են Երևանից դեպի Զվարթնոց օդանավակայան տանող մայրուղու ամենաբանուկ հատվածում, որտեղ մենք սիրով Ձեզ կծանոթացնենք Porsche մոդելների տեսականուն, կօգնենք պատվիրել մեքենաներ` հիմնվելով Ձեր անսահմանափակ երևակայության վրա, կամ համալրել Ձեր Porsche Design Driver’s Selection հավաքածուն նոր աքսեսուարներով:

Որպես Porsche-ի միակ պաշտոնական ներկայացուցիչ` մենք տրամադրում ենք Porsche-ի միջազգային չափանիշներին համապատասխան վաճառքի և տեխսպասարկման ծառայություններ: Porsche-ինվայել չափանիշներն ապահովվում են շնորհիվ մեր մասնագիտական շարունակական վերապատրաստում անցած, այդ թվում Porsche AG–ի կողմից վկայագրված անձնակազմի, որի անդամներից յուրաքանչյուրը պրոֆեսիոնալ է իր ոլորտում:

Մենք վստահ ենք, որ Porsche կենտրոնում իրականացված Ձեր գնումը կմատնանշի ոչ թե ավարտը, այլ սկիզբը մեր երկարատև և արդյունավետ համագործակցության:

Սիրով հրավիրում ենք Ձեզ Porsche ավտոսրահ:

Ջերմ մաղթանքներով,
Ձեր Porsche կենտրոն Հայաստան

ԱՎՏՈՀԱՈՒՍ ՍՊԸ
Ծովակալ Իսակով 32/1
0004 Երևան, Հայաստան

Հեռ. +374-10-739403

Email: info@porsche.am

Աշխատանքային ժամեր`
երկուշաբթի- ուրբաթ` 9:30 –ից 18:30
շաբաթ` 10:00-ից 14:00